ԱՄՆ-ում զբոսանքի դուրս եկած անչափահաս Թոմ Ուայթը «սելֆի» է արել Թոլ Մաքարթնիի եւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր Ուորեն Բաֆեթի հետ, գրում է The Huffington Post-ը:
Ուայթի ծանոթի խոսքով՝ նրանք տեղյակ են եղել, որ Մաքարթնին տեղական սրճարան-պաղպաղականոց է մտել եւ որոշել են երաժշտից ստորագրություն վերցնել: Սակայն արտիստի թիկնապահը հայտարարել է, որ նրանք որքան ցանկանում են, կարող են նկարել, սակայն ստորագրություն վերցնել կամ Մաքարթնիի ձեռքը սեղմել չեն կարող:
Արդյունքում Ուայթը «սելֆի» է արել, որի մասին ակտիվորեն գրում է բրիտանական եւ ամերիկյան մամուլը: Լուսանկարում կարելի է տեսնել նստարանին հանգստացող Մաքարթնիին ու Բաֆեթին, հաղորդում է Gazeta.ru-ն: