News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Չինական Սիչուան նահանգում հրշեջներն արտասովոր փրկարարական գործողություն են իրականացրել. նրանք փրկել են օդափոխման համակարգում արգելափակման կատվին: Այս մասին գրում է բրիտանական «The Daily Telegraph» պարբերականը:

Կատվի տիրուհին դիմել է փրկարարական ծառայություն ու տեղեկացրել, որ իր սիրելին վազել է առնետի հետեւից եւ հայտվել օդափոխման համակարգում եւ չի կարողանում դուրս գալ: Հրշեջներից մեկը պարանի օգնությամբ շենքի դիմային հատվածից ներքեւ է իջել եւ դուրս բերել թակարդում հայտնված կատվին: Հրշեջը նրան ցանցով բռնել եւ տեղափոխել է անվտանգ վայր: 20 րոպե տեւողությամբ փրկարարական գործողությանն ընդհանուր առմամբ 6 հրշեջ է մասնակցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ