News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բրուքլինում (Նյու-Յորք) 8-րդ դասարանցիների եռյակը  Sony լեյբլի հետ ալբոմի ձայնագրության պայմանագիր են ստորագրել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ABC-ին:

Կիթառահար Մալքոլմ Բրիքհաուսը (13 տարեկան) եւ հարվածահար Ջարեդ Դոքինսը (12) դեռ 2007թ. ստեղծել են սեփական ծանր-մետալիկ ժանրի Unlocking the Truth խումբը: Սեւամորթ անչափահասները հայտարարում են, որ հիպ-հոփը նրանց երբեք չի հետաքրքրել «անիմաստ տեքստերի» պատճառով: 2012թ. դպրոցականները լրջորեն որոշել են երաժշտությամբ զբաղվել եւ իրենց կազմ են հրավիրել բաս կիթառահար Ալեք Էթկինսին (13 տարեկան):

Երաժշտասերները ծրագրում են, որ Sony-ի հետ գործարքը նրանց 1,7 մլն դոլար եկամուտ կապահովի: «Այս գործարքը հրաշալի է: Սա այն է, ինչ մենք միշտ ցանկացել ենք», - իր տպավորություններով կիսվել է Դոուքինսը:

Երիդասարդներն արդեն երգել են Լաս-Վեգասում Guns N' Roses ռոք խմբի համերգին եւ օրեկան մոտ 1,6 հազար դոլար են աշխատում՝ փողոցներում համերգներ կազմակերպելով: Նշվում է, որ խումբը դեռեւս վոկալիստ չունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ