News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Դողս գյուղի բնակիչ, 33-ամյա Գրիգոր Գ.-ն մեղադրվում է հիվանդանոցում խուլիգանություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 20-ի ցերեկը: Գրիգորը Վաղարշապատի հիվանդանոցի շտապօգնությունում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, գոռգոռացել, հայհոյել բուժաշխատողներին, բակում կայանված ավտոմեքենային հարվածել եւ վնասել այն: Այնուհետեւ 33-ամյա տղամարդը խուլիգանական գործողությունները շարունակել է շտապօգնության բաժանմունքի ներսում ներկա գտնվող աշխատակիցներ` բաժանմունքի վարիչ Հռիփսիկ Վ.-ի, բուժքույրեր Անժիկ Ն.-ի եւ Սուսաննա Հակոբյանի, կարգավար Լուսինե Ս.-ի, հերթապահ բժիշկ Սարգիս Ա.-ի, ավտովարորդներ Տիգրան եւ Գրիգոր Ա.-երի ներկայությամբ, այն է` տեւական ժամանակ խուլիգանական հայոյանքներ է հնչեցրել բուժաշխատողների հասցեին, պահանջել է անհապաղ իրեն «Դիազեպամ» տեսակի դեղ ներարկել:

Գրիգորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա հուլիսի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ