News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ամերիկյան գիտնականները Մեքսիկայի հյուսիս-արեւմուտքում պեղումների ընթացքում կենդանիների մնացորդներ են հայտնաբերել, որոնք պատկանում են ժամանակակից փղերի նախնիներին՝ կնճիթավորների դասին պատկանող անհետացած տեսակին:

Նախկինում համարվում էր, որ այս կենդանիներն անհետացել են մինչեւ այս մայրցամաքում մարդկանց հայտնվելը: Սակայն մասնագետների անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ այս կենդանիները գոյակցել են մարդկանց հետ: Ավելին, հենց մարդիկ կարող էին նրանց անհետացման պատճառ դառնալ: Газета.Ру-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) ամսագրում հրապարակված հոդվածում:

Հետազոտողների կարծիքով, հնագույն մարդիկ՝ կլովիսները (քարե դարում Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկաների տեղաբնակների մշակույթ), նաեւ այս կենդանիներին են որսացել: Գիտնականները նման եզրահանգման են եկել, երբ կենդանու մնացորդների կողքին կլովիսների զենքերի տարրեր են հայտնաբերել, որոնք թվագրվում են նույն ժամանակաշրջանով, ինչ փղի անհետացած նախնու ոսկորները: Նրանց հավաստմամբ, շուրջ 13.4 հազար տարի առաջ կլովիսները որսացել են այս կնճիթավորներին:

Պեղումների ընթացքում հնագետները կլովիսների ժամանակների բազմաթիվ պարագաներ են հայտնաբերել, որոնք կարեւոր են այդ տեղաբնակների մշակույթն ուսումնասիրելու համար: Մասնավորապես, հաջողվել է գտնել տարատեսակ նիզակներ, մետաղական զենքեր եւ կտրող գործիքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ