News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ԱԱԽ ազգային անվտանգության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանի հետ։ Հատված հարցազրույցից.

«Պարոն Թանանյան, ադրբեջանցիների դիվերսիայի վերջին դեպքը ցույց է տալիս, որ մեր սահմաններն այնքան էլ պաշտպանված չեն, ՀՀ քաղաքացին այնքան էլ պաշտպանված չէ, ԱԱԽ-ն ի՞նչ է պատրաստվում փոխել այդ առումով:

 Հայաստանի Հանրապետության սահմանները բավարար չափով պաշտպանված են: Ինչ վերաբերում է ազգային անվտանգությանը, իհարկե կան սպառնալիքներ, կան մարտահրավերներ, եւ դրանց վերաբերյալ աշխատում են համապատասխան մարմինները՝ Ազգային անվտանգության ծառայությունը, Պաշտպանության նախարարությունը, եւ դա գտնվում է հանրապետության նախագահի մշտական ուշադրության ներքո: Էդպիսի հայտարարություն, որ Հայաստանում ինչ-որ մեկը պաշտպանված չէ` ես չէի անի, որովհետեւ յուրաքանչյուր երկիր ապահովում է իր սահմանների անվտանգությունը, անձեռնմխելիությունը, եւ մեզ հաջողվել է դա իրականացնել: Առանձին դեպքեր լինում են, դա մենք չենք թաքցնում, դրանք հավուր պատշաճի հակահարված են ստանում, արձագանք են ստանում:

Այս օրերին մեղադրանք է հնչում, որ ՀՀ ազգային անվտանգությունը քնած է եղել, որ այդ խումբը կարողացել է Հայաստանում շրջել եւ նույնիսկ մարդ է սպանել ու կնոջ է վիրավորել:

Դե գիտեք, կա հրադադարի մասին համաձայնագիր, որը պետք է պահպանել: Եթե խախտում է կատարվել, դա ուխտադրուժ կերպով է կատարվել, եւ դա որեւէ շնորհ չի բերում հակառակորդին: Նրանք պարզապես դա իրականացրել են ու դրա համար պատասխան կտան` եւ՛ քաղաքական, եւ՛ ռազմական, եւ՛ այլ ասպեկտներով: Եվ ասել, որ ազգային անվտանգությունը քնած է եղել, իհարկե` էդպես չի: Ծառայությունը գնում է մշտական ռեժիմով, օր ու գիշեր, եւ էդ ծառայության մեջ, իհրակե, ցանկացած պահի կարող են լինել ոտնձգություններ, բայց էդ ոտնձգություններին արձագանք է տրվում հավուր պատշաճի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ