News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է տիեզերական ազգային գործակալություն ստեղծելու մասին: Գործակալություն առաջին ծրագիրը լինելու է տիեզերական սարքի արձակումը տիեզերք, որը պետք է Մարս հասնի 2021 թվականին՝ Պարսկական ծոցում արաբական այս պետության հիմնադրման 50-ամյակին:

«Էմիրությունները մուտք են գործում միջմոլորակային տարածության հետազոտության դարաշրջան»,- հայտարարել է ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումը: Այս մասին գրում է  ИТАР-ТАСС-ը:

«Մարս մոլորակին հասնելը մեծ մարտահրավեր է, մենք գնում ենք դեպի դա, քանի որ նման խնդիրը մեզ ոգեշնչում է»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը տիեզերքն ուսումնասիրելու համար 10 մլրդ դիհրամ է ներդնում (5.44 մլրդ դոլար):

ԱՄԷ-ի տիեզերական ազգային գործակալությունը միավորելու է մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ «Դուբայսաթ»-ին, որը մասնագիտանում է արբանյակների արձակմամբ:

ԱՄԷ-ն հույս ունի, որ տիեզերական սարքը կկարողանա Մարս հասնել 9 ամսվա ընթացքում՝ հաղթահարելով 60 մլն կմ տարածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ