News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում շարունակվում է ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհայտ կորածների մասին տվյալների ճշգրտումը:

NEWS.am-ի թղթակիցի փոխանցմամբ, Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը եւ աշխատանքային խումբը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների մասին տվյալների ճշգրտում են անցկացնում:

Գործընթացի շրջանակներում, պաշտպանության նախարար, Հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանի հրամանով,  հանդիպումներ են կազմակերպվել Շիրակի մարզում ապրող անհայտ կորածների հարազատների հետ: Մարզից անհայտ կորած են համարվում 11 մարդ: Ընդհանուր առմամբ Հայաստանում անհայտ կորածների թիվը գերազանցում է  200-ը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչները: Անհայտ կորածների հարազատները հինականում դժգոհում են կեցության հետ կապված խնդիրերից:

Բացի այդ, ցանկացողները կարող էին անվճար բժշկական հետազոտության եւ վիրահատությունների անցկացման դիմում գրել:

Աշխատանքային խմբի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը ընդգծել է, որ պետությունը ձգտում  է հնարավոր նպաստն ունենալ սոցիալական խնդիրների լուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ