News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը համոզված է, որ հուլիսի 18-ին նախատեսված հանրահավաքին մեծ թվով մարդիկ կմասնակցեն՝ չնայած շոգ է, բազմաթիվ մարդիկ էլ արձակուրդի են մեկնել: NEWS.am-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունեն հանրահավաքից:

Պարոն Մարգարյան, հուլիսի 18-ին, «Օրինաց երկիր» կուսակցությունը հանրահավաք է հրավիրել՝ «Ոչ էլեկտրաէներգիայի թանկացմանը» խորագրով: Բացի Ձեր քաղաքական ուժից՝ ովքե՞ր են մասնակցելու հանրահավաքին:

Մենք հայտարարությունը տվել ենք, եւ յուրաքանչյուրն ազատ է, թե ինչպես կարձագանքի եւ ինչպես կմասնակցի, իսկ ՕԵԿ-ն իր ակտիվ մասնակցությունը կապահովի:

Ամեն դեպքում, ո՞ր ուժերն ու քաղաքացիական նախաձեռնություններն են համաձայնվել մասնակցելու հանրահավաքին:

Այսօրվա դրությամբ դա սոցիալական հանրահավաք եւ վերաբերվում է բոլորիս, այժմ հայտարարությունը կա, ժամը կա, խնդիրը կա, ՕԵԿ-ը կազմակերպիչ է, իսկ հանրահավաքը հրավիրելով չէ, այլ իրազեկելով:

Մարդաշատությունն ըստ Ձեզ ապահովվա՞ծ է լինելու:

ՕԵԿ-ը միշտ էլ հանրահավաքներ է անցկացրել եւ դա բոլորը գիտեն եւ մենք ակնկալում ենք, որ շատ մարդիկ կլինեն՝ չնայած այս ժամանակահատվածում, երբ նախ շոգ է, գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան, իսկ մարդկանց մի մասն էլ արձակուրդի մեջ է:

Երկու օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամները կոպիտ են արտահայտվում Ձեր կուսակցության մասին: Ի՞նչ սեւ կատու է անցել քաղաքական ուժի եւ քաղաքացիական նախաձեռնության միջեւ. «Դեմ եմ»-ի երիտասարդները պնդում են, որ դուք իրենց «մեղադրում եք արձակուրդ մեկնելու մեջ»:

Մենք որեւէ խնդիր չունենք «Դեմ եմ»-ի հետ, գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ մի հաղորդման ժամանակ «Դեմ եմ»-ի անդամներից մեկը միմիայն ողջունեց մեր ձեռնարկած քայլը եւ հաջողություն մաղթեց:

Մենք որեւէ մեկի նկատմամբ որեւէ արտահայտություն չենք արել, առավել եւս արձակուրդի վերաբերյալ: Քաղաքացին է որոշում՝ երբ գնա արձակուրդ, դա իր իրավունքն է: Մենք էլ կուսակցությունում ունենք մարդիկ, ովքեր արձակուրդի մեջ են, երկրից բացակայում են: Բայց մենք օրինակ արձակուրդ չենք գնացել: Մենք շարունակելու ենք պայքարել, որ թանկացման վերաբերյալ չհիմնավորված որոշումն ուժի մեջ չմտնի:

Պարոն Մարգարյան, անդրադառնանք նաեւ ՕԵԿ-ի՝ էլեկտրաէներգիայի եւ գազի թանկացման վերաբերյալ Վարչական դատարան դիմելուն: Ի՞նչ նորություն կա, ի՞նչ փուլում է գործը:

Առաջին դիմումն անհիմն մերժվել է Վարչական դատարանի կողմից, որը վերաբերվում էր գործող սակագներին, որ երբ անհիմն ձեւով 30 դրամը դարձել էր 35 դրամ, դա պետք է վերանայվեր, ինչպես նաեւ դիմել էինք, որ գազի գինն էլ վերանայվեր: Մենք արդեն երկրորդ հայցն ենք ուղարկել դատարանը, որը վերաբերվում է կոնկրետ հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը՝ էլեկտրաէներգիային 10 տոկոսով թանկացնելու վերաբերյալ:

Նշենք, որ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 18-ին Ազատության հրապարակում:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ