News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի` գործարարների հետ հայտնի հանդիպմանը կարեւորված մի շարք ուղղություններով իրականացվող միջոցառումների շրջանակում, հուլիսի 1-ից Ֆիննախի Օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության կողմից օպերատիվ-հետախուզական մի շարք միջոցառումներ են իրականացվում առավել ռիսկային համարվող տնտեսվարող սուբյեկտների  նկատմամբ:

Նպատակն է՝ տնտեսվարողների մոտ ամրագրել հարկային հաշիվների պարտադիր դուրսգրման գործելաոճը: ՀՀ ՖՆ ՕՀ եւ ՆԱ գլխավոր վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի խոսքով` իրականացված միջոցառումների եւ վարչարարության արդյունքում այդ ուղղությամբ հուլիսի առաջին տասնօրյակում արդեն իսկ էական առաջընթաց է արձանագրվել. «Եթե 2013-ի հուլիսի 1-10-ը ընկած ժամանակահատվածում տնտեսվարողների կողմից դուրս է գրվել շուրջ 260 հազար հարկային հաշիվ, ապա 2014-ի նույն ժամանակաշրջանում՝ մոտ 400 հազար՝ ապահովելով շուրջ 54 տոկոս աճ: Ընդ որում, հարկային հաշիվներում արտացոլված ապրանքների եւ ծառայությունների գումարը՝ ներառյալ ԱԱՀ-ն, 2014-ի նույն ժամանակաշրջանում աճել է մոտ 48 տոկոսով` համապատասխանաբար կազմելով` 2013-ին շուրջ 60 միլիարդ դրամ, իսկ 2014-ին` մոտ 89 միլիարդ»:

Վարչարարական միջոցառումների արդյունքում ակնհայտ տարբերություն է նկատվել նաեւ 2014-ի հուլիսի առաջին տասնօրյակում՝ հունիսի նույն ժամանակահատվածի համեմատ. Խոսքն, ըստ Մելքոն Աղաջանյանի, 400 հազար հարկային հաշվի եւ համապատասխանաբար 300 հազարի մասին է. աճը կազմել է ավելի քան 34 տոկոս: Իսկ հարկային հաշիվներում  արտացոլված ապրանքների եւ ծառայությունների գումարը, ներառված ԱԱՀ-ն, հուլիսի առաջին տասնօրյակում կազմել է ավելի քան 88 միլիարդ դրամ՝ հունիսի նույն ժամանակահատվածում` 65 միլիարդի դիմաց, աճը՝ 36.5 տոկոս: ՕՀՎ-ի կողմից 2014 թվականի հուլիսի 1-ից թիրախային 45 տնտեսվարող սուբյեկտների մոտ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում միանգամից ավելացել է հարկային հաշիվների քանակը. 2014-ի հունիսին օրական միջին դուրս է գրվել 5 174 հարկային հաշիվ, այնինչ միայն հուլիսի առաջին տասնօրյակում` շուրջ 100 հազար կամ միջինը օրական դուրս է գրվել 10 հազար հարկային հաշիվ: «Իրականացվող հսկողական եւ վարչարարական միջոցառումների նպատակը գործարքների համատարած փաստաթղթավորումն է, ինչն էլ կբերի ստվերային տնտեսության կրճատման: Սակայն դեռեւս կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք չեն գիտակցում իրականացված միջոցառումների լրջությունը եւ  շարունակում են չփաստաթղթավորված գործարքները»,-ընդգծել է վարչության պետի տեղակալը: Հուլիսի 1-10-ի ընթացքում ՕՀՎ-ի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով 61 տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքում կամ տեղափոխում, ինչի արդյունքում կազմվել  են 27 միլիոն դրամի վարչական ակտեր:

Վարչության կողմից հսկողական աշխատանքները շարունակվում  են,  առանձնակի ուշադրություն է դարձվում սեզոնային գործունեության նկատմամբ (պաղպաղակի, գարեջրի, զովացուցիչ ըմպելիքի արտադրություն եւ իրացում): Առաջիկա 15 օրերին թիրախային հսկողություն կիրականացվի նաեւ ներմուծող եւ արտադրող այլ տնտեսվարող սուբյեկտների մոտ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ