News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՌԴ կրթության եւ գիտության նախարարությունը հաստատել է աշխատանքային միգրանտների համար քննություն անցկացնելու ընթացակարգը: Օրինական ճանապարհով աշխատանքի տեղավորվելու համար միգրանտները պետք է քննություն հանձնեն ոչ միայն ռուսերենից եւ պատմությունից, այլեւ` Ռուսաստանի քաղաքական կառուցվածքից, փոխանցում է «Իզվեստիան»: 

Թեստում ընդգրկված են հարցեր, որոնք պետք է իմանան Ռուսաստան ժամանած միգրանտները: Այն բաղկացած է չորս մասից: Առաջինը  սահմանում է օտարերկրացիների «հաղորդակցվելու ունակության մակարդակը». Նրանք պետք է կարողանան կարդալ փոքր տեքստեր` գովազդ, հայտարարություններ, հարցազրույց, նշաններ, կարողանան դիմումներ լրացնել, հասկանալ երկխոսությունները: Նվազագույն բառապաշարը կազմում է 850 բառ:

Երկրորդ մասը նվիրված է Ռուսաստանի պատմության կարեւոր իրադարձություններին: Միգրանտները պետք է իմանան հիմնական պատմական անձանց, ինչպես նաեւ երկրի տարբեր կրոնների եւ ազգային ավանդույթների հիմքերը:  Երրորդ կետը ներառում է Ռուսաստանի սահմանադրական կառուցվածքի իմացություն: Իսկ չորրորդը ռուսական իրավունքի եւ օտարերկրացիների իրավական պատասխանատվության իմացությունն է:

Քննությունը հաջող հաղթահարածներին հատուկ սերտիֆիկատ կհանձնեն, որը թույլ է տալիս դիմել ԴՄԾ` աշխատանքի թույլտվության համար:

Քննության տարբերակները կմշակվեն 27 երկրների միգրանտների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ