News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հուլիսի 17-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից զոհված 6 հայ քաղաքացիները մեկ ընտանիքի անդամներ են, բնակվում էին Երեւանի Խանջյան փողոցում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Թովմասյանների հարեւանները պատմեցին, որ դեպքի մասին միայն համացանցից են տեղեկացել:

«Չգիտեինք էլ, որ Ռուսաստան էին մեկնել, ինտերնետում կարդացի, սկզբում չհավատացի, բայց երբ մեքենայի նկարները տեսա՝ համոզվեցի»,- ասաց հարեւաններից մեկը:

Արսեն Թովմասյանն ուներ 4 երեխա, երկու թոռ, դեպքի ժամանակ բոլորը միասին են եղել:

«Հավատացյալներ էին, երեխաները երաժշտությամբ էին զբաղվում, տարբեր գործիքներ էին նվագում: Մի տղան էլ ամուսնացած էր, երկու երեխա ուներ, ապրում էին ծնողների հարեւանությամբ՝ նույն շենքի տարբեր հարկերում: Ոնց հասկացա, գնացել էին էնտեղ ապրելու ու աշխատելու»,- մեզ հետ զրույցում նշեց հարեւաններից մեկը, որը շենքում ամենաշատն էր շփվում Թովմասյանների հետ:

Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, հարեւանները չգիտեին, իսկ տանն էլ այդ պահին հարազատներից ոչ մեկը չկար:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով ԱԻՆ-ին, հայտնել էր, որ հուլիսի 17-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում. Վթարի հետեւանքով տեղում մահացել էին Հայաստանի քաղաքացիներ Անի (ծնվ.1991 թ.), Արսեն (ծնվ.1957 թ.), Հմայակ (ծնվ.1989 թ.), Ազատ Թովմասյանները (ծնվ.1988թ.) եւ Ազոկիկ Ավանեսյանը (ծնվ.1959թ.), իսկ տուժածներ Հասմիկ (ծնվ.1996 թ.), Արսեն (ծնվ.2011 թ.), Արմեն Թովմասյանները (ծնվ.2012թ.) եւ Հասմիկ Ավանեսյանը (ծնվ.1994թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նիկալաեւսկի շրջանի կենտրոնական ԲԿ,  որտեղ Հասմիկ Ավանեսյանը մահացել է, իսկ Արսեն եւ Արմեն Թովմասյանների առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ` Հասմիկ Թովմասյանինը` բավարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ