News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Երեւանյան ամառ 2014» ծրագրի հերթական միջոցառումը կազմակերպվել է Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգում: Համերգային ծրագրում ելույթներով են հանդես եկել հայտնի ու սիրված երգիչ-երգչուհիներ՝ բարձր տրամադրություն փոխանցելով թե փոքրերին, եւ թե մեծերին: Վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը միջոցառմանը ներկա է գտնվել իր դուստրերի հետ:

Միջոցառմանը ներկա երեխաները համերգի ընթացքում հանրավորություն են ունեցել բարձրանալու բեմ եւ շոու բիզնեսի իրենց սիրելի աստղերի հետ երգել, պարել եւ լուսանկարվել:

Հետնաբեմում եւս, շփվելով դավթաշենցիների հետ, երգիչները խոստովանել են, որ իրենք էլ շատ կցանկանային փոքրանալ եւ երեխաների հետ այսկերպ վայելել ամառային հրաշալի երեկոն:

Տպել
Ամենաշատ