News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանքավանի «Արագած» ճամբարում «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի 2-րդ հերթափոխով հանգստանում են Երեւանի տարբեր վարչական շրջաներից, ինչպես նաեւ մարզերից ժամանած տասնյակ դպրոցականներ: 20 օր շարունակ երեխաներն ապրում են բացառապես ճամբարային առօրյայով, որը հագեցած է մարզամշակութային միջոցառումներով:

Երեխաներին տեսակցելու, նաեւ հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն անձամբ է այցելել ճամբար:

Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ճամբար են այցելել նաեւ երեխաների ծնողներն ու հնարավորություն ունեցել օրվա մի մասն անցկացնելու նրանց հետ:

Շնորհակալություն հայտնելով այցը կազմակերպելու համար՝ ծնողները հատկանշել են  ամառային այս տապ օրերին դպրոցականների, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ժամանցի կազմակերպման կարեւորությունը:

Հյուրերի եւ ծնողների այցի կապակցությամբ «Երեւանի օր» խորագրով միջոցառման ժամանակ ճամբարականները ներկայացրել են մայրաքաղաքի հիմնադրման պատմությունն ու հանդես եկել ազգային պարերի շարանով:

Հրայր Անտոնյանն ընդգծել է ամառային մարզային ճամբարների կարեւոր դերը ինչպես երեխաների հանգստի կազմակերպման, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիրակության տեսանկյունից:

Երեխաներն իրենց հերթին նշել են, որ ճամբարում անցկացրած օրերն իսկապես հետաքրքիր են անցնում ու, որ ամենակարեւորն է, ձեռք են բերում տարբեր մարզերից ընկերներ:

Միջոցառման ավարտին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից նվերներ են ստացել բոլոր ճամբարականները:

Տպել
Ամենաշատ