Երեւանի Սեբաստիայի փողոցում, հուլիսի 17-ին, ժամը 23.00-ին, «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել-Կորսա» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Օպել-Կորսա»-ի 2 եւ «Դեու-Նեքսիա»-ի նույնքան ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: