Հուլիսի 18-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երեւանի Ավանեսովի փողոցի մի բնակչուհի եւ հայտնել, որ հուլիսի 9-ին մահացած ամուսինը մինչեւ մահանալն իրեն հայտնել է, որ իրենց ավտոտնակում զինամթերք կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած օպերատիվ խումբը` ՀՀ արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ, Ավանեսովի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի հատակի սալիկները քանդելով` հողի տակից հայտնաբերել են հակատանկային ականի 6 պայթուցիչ, հակատանկային 8 ական, արկի 4 մարտագլխիկ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի, 74 տուփ տրոտիլ, դետոնատորներով 35 քուղ` յուրաքանչյուրը 26 սմ երկարության, 5,45 մմ տրամաչափի` 60, 7,62 մմ տրամաչափի` 42 եւ 9 մմ տրամաչափի 27 փամփուշտ, ազդանշանային 1 փամփուշտ, որսորդական հրացանի 37 պարկուճ, ատրճանակի 1 պատյան եւ 1 փաթեթ /8 հատ/ ամունալ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: