News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է քննչական գործողություն ծավալի Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ի երեկոյան մալայզիական Boeing օդանավի կործանման կապակցությամբ եւ բոլոր ներկայացված փաստերը համադրելով՝ պատժի Ռուսաստանին եւ քաղաքական, եւ քրեական առումով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Նախ եւ առաջ ռուսամետ տեռորիստների ձեռքում հայտնվել են հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչի մասին հենց իրենք էին գլուխ գովալով բարձրաձայնում եւ համացանցում տեղադրել էին տեսանյութեր: Բացի դրանից՝ Ռուսաստանի գլխավոր պրոպագանդիստական ռեսուրսներում տեսանք, որ ուկրաինացի գրոհայինները խփել են ուկրաինական ռազմական ինքնաթիռ, սակայն երբ պարզ դարձավ, որ ուղեւորատար օդանավ է կործանվել, ապա տպավորությունն այնպիսին էր, որ տեղի է ունեցել կոպիտ սխալմունք, այսինքն ռուսներն ուղղակի ուղեւորատար ինքնաթիռը դրել էին ռազմական օդանավի տեղ եւ հիմա փորձում են տակից դուրս գալ: Ես համոզված եմ, որ մեղավորն ու գլխավոր պատասխանատուն Ռուսաստանն է, որովհետեւ իրենք են հովանավորում այդ տեռորիստներին: Բացի դրանից Ռուսաստանն է, որ վերջին շրջանի զինատեսակներն է մատակարարում այդ տեռորիստներին»,- ասաց նա:

Փորձագետի պնդմամբ՝ միջազգային քննչական գործողություններ պետք է կատարվեն՝ մեղավորին պատժելու համար, հակառակ դեպքում աշխարհում ինչքան ահաբեկիչ կա, կոգեւորվի եւ կփորձի նույնը կրկնել:

Հիշեցնենք, որ օդանավի կործանման հետեւանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ։ Օդանավում գտնվել են մի քանի երկրների քաղաքացիներ, այն իրականացնելիս է եղել Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Ամենաշատ