News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է, որ ՕԵԿ-ը լավ կանի հանդիպի քառյակի կամ «Դեմ եմ» շարժման հետ, քան հրապարակային մեսիջներ ուղարկի: NEWS.am-ի հարցին՝ արդյոք ՕԵԿ-ի հուլիսի 18-ին հրավիրված հանրահավաքն ուղղված էր քառյակին եւ «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը՝ այսպես պատասխանեց ՀՅԴ-ական պատգամավորը:

«Անկեղծ ասած այսքան խորը չեմ ուսումնասիրել հարցը, քաղաքական ուժ է, որը հայտարարել է ընդդիմություն լինելու մասին եւ իր գործողություններն է ծրագրավորում կամ իրականացնում: Աստված իրենց հետ, եթե թեկուզ մի չնչին դրական բան էլ փոխվի մեր երկրում ՕԵԿ-ի գործողություններով, ես միայն ուրախ կլինեմ: Ինչ վերաբերվում է քառյակին կամ «Դեմ եմ» շարժմանը հրապարակային մեսիջներ ուղարկելուն, կարծում եմ՝ ճիշտ տարբերակ ընտրված չէ, եթե նման մտադրություն է եղել: Դրա համար կա շատ հստակ ձեւ՝ հանդիպել, քննարկել, ես որեւէ խնդիր չեմ տեսնում: Բայց հրավիրել հրապարակային քննարկման, կարծում եմ, որ սա քաղաքական տեխնոլոգիաների հնացած ձեւ է»,- ասաց նա:

Նշենք, որ հուլիսի 18-ին կոալիցիայից դուրս եկած ՕԵԿ-ը հանրահավաք էր հրավիրել Ազատության հրապարակում՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով էլեկտրաէներգիայի թանկացմանը: Իր ելույթում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ քառյակին եւ «Դեմ եմ»՝ կոչ անելով ատելությամբ եւ չարությամբ չլցվել իրենց կուսակցության նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ