News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը վստահ չէ, որ Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ի երեկոյան մալայզիական Boeing օդանավի կործանման բոլոր հանգամանքները երբեւէ կպարզվեն: NEWS.am-ի հետ զրույցում Արման Մելիքյանն ասաց, որ պատահական չէ հատկապես մալայզիական ավիանըկերության մարտադար օդանավը թիրախ դարձնելը:

«Սարսափելի ողբերգություն է մալազիական օդանավի կործանումն ու ամենևին վստահ չեմ, որ այդ աղետի բոլոր հանգամանքները երբևէ կպարզվեն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը միտումնավոր է թիրախ դարձրել հատկապես մալազիական ավիաընկերության մարդատար օդանավը, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի կատարվածը պատահականություն համարել: Ավիացիոն աղետների պատմության մեջ դժվար թե մեկ ուրիշ նման դեպք հիշվի, երբ ընդամենը երեք-չորս ամիսների ընթացքում նույն ավիաընկերությանը պատկանող երկու նույնատիպ խոշոր մարդատար օդանավերն աղետի ենթարկվեն այսօրինակ առեղծվածային պայմաններում: Կարող եմ հիշել, թերևս,  միայն Արմավիայի երկու օդանավերի կործանման պատմությունը, սակայն այս դեպքում, ըստ տարածված տեղեկատվության, օդանավերից մեկը հրդեհվել էր գետնի վրա՝ վերանորոգման աշխատանքներ կատարելիս, իսկ մարդկային զոհերը  Սոչիի աղետի ժամանակ ունեցանք: Դոնեցկյան այս աղետի անմիջական մեղավորների մասին որևէ բան ասել չեմ կարող, սակայն ակնհայտ է, որ կատարվածը կօգտագործվի ներուկրաինական հակամարտության մեջ անմիջականորեն ներգրավված հակառակորդների և այլևայլ շահագրգիռ պետությունների կողմից՝  քարոզչական նպատակներով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օդանավի կործանման հետեւանքով զոհվել են դրանում գտնվող բոլոր 298 մարդիկ։ Օդանավում գտնվել են մի քանի երկրների քաղաքացիներ, այն իրականացնելիս է եղել Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Ապրիլի 22-ին, ժամը 21:39-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ապօրինի արդյունահանում՝ վարձակալածից դուրս տարածքներում. Ամասիայի և Անիի ոստիկանների բացահայտումները
Առանց համապատասխան թույլտվության և պայմանագրի համայնքի սեփականութուն հանդիսացող գյուղնշանակության տարածքում ապօրինի...
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները…
Ամենաշատ