News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի իշխանությունները առաջ կքաշեն Գազայի հատվածում Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ռազմական գործողությունների դադարեցման ծրագիրը, չնայած ՀԱՄԱՍ-ը մերժել է այդ գաղափարը հաղորդում է «Ռեյթեր» գործակալությունը՝ վկայակոչելով եգիպտական ԱԳՆ-ին:

 «Այս նախաձեռնությունը բխում է բոլոր կողմերի շահերից, եւ մենք մտադիր ենք առաջ քաշել այն հետայսու եւս: Մենք ակնկալում ենք, որ այն հավանության կարժանանա մոտ ժամանակներս», - հայտարարել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամիհ Շուքրին ֆրանսիացի իր կոլեգա Լորան Ֆաբնուսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր որ հրեական պետության եւ ՀԱՄԱՍ-ի գլխավորությամբ պաղեստինայան խմբավորումների միջեւ միջնորդ հանդես գալու Եգիպտոսի ծրագիրը ենթադորւմ է, որ փոխադարձ հրադադարին կհետեւեն Կահիրեում երկարաժամկետ կարգավորման պայմանների մասին բանակցությունները: Շարժման ներքին կառույցներում երկար քննարկումներից հետո, ՀԱՄԱՍ-ը մերժել է ծրագիրը, եւ պաշտոնապես հայտարարել այդ մասին եգիպտական իշխանություններին:

Հուլիսի 7-ից Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություն է իրականացնում, որի նպատակը երաշխավորված եւ երկար հեռանկարում պաղեստինյան հրթիռային կրակոցների դադարեցումն է ՝ խափանելով անկլավում իշխող ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման եւ զինյալների այլ խմբավորումների  ներուժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ