News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Էրեբունի բժշկական կենտրոնից, հուլիսի 6-ին ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունիի բաժին, ըստ որի, որովային ձախ կեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 57-ամյա Խաչիկ Գրիգորյանը:

Նա բժիշկներին ասել էր, որ վնասվածքն ստացել է իրենց տանը խորովածի շշով անհարմար շարժում անելու հետեւանքով:

Ոստիկանները պարզել են, որ Երեւանի Ջրաշեն եւ Օշական թաղամասերի հարակից տարածքում, որը ժողովրդին առավել հայտնի է «Մարոժնիանոց» անունով, տեղի է ունեցել խնջույք, որի ժամանակ վիճաբանություն ու ծեծկռտուք է եղել: Հենց այդ ժամանակ էլ դանակարվել է Խաչիկ Գրիգորյանը:

Խնջույքը կազմակերպել էր հենց «Մարոժնիանոց»-ի սեփականատեր Մաքսիմ Մուրադյանը՝ կնոջ ծննդյան 21-յակի առթիվ:

Սեփականատեր Մաքսիմ Մուրադյանը դիտողություն էր արել Խաչիկ Գրիգորյանին, ասելով, որ կանանց ներկայթյամբ հայհոյել չի կարելի:

Ոստիկանների մոտ հիմնավորվել է այն վարկածը, որ Խաչիկ Գրիգորյանին դանակով հարվածել է ոչ թե Մաքսիմ Մուրադյանը, այլ նրա կինը՝ Գոհար Մարտիրոսյանը:

Վերջինս տեսնելով, որ ամուսնուն ծեծելով արյունլվա են արել, վերցրել է դանակն ու հարվածել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ