News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը արգելել է ԱՄՆ 12 քաղաքացիների մուտքը այդ երկիր՝ ի պատասխան Վաշինգթոնի կողմից պատժիչ ցուցակի ընդլայնմանը, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Բոլորին հայտնի է, որ ամերիկացիների տխրահռչակ «Մագնիտսկիի ցուցակի» հրապարակումից հետո մենք կազմել ենք մեր «Գուանտանամոյի ցուցակը», որտեղ ներառում ենք ԱՄՆ այն քաղաքացիներին, նախկին եւ գործող պաշտոնատար անձանց, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների ոտնահարման, մեր հայրենակիցներին հետապնդելու, Ռուսաստանից որդեգրած երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու  մեջ: Ինչպես ԱՄՆ-ում, մեր ցուցակը եւս բաց է: Անցյալ տարի հրապարակվել էր 18 ազգանուններից բաղկացած «Գուանտանամոյի ցուցակը», որը համապատասխանում է «Մագնիտսկու ցուցակում» հայտնված ռուսների թվին: Մենք այս անգամ եւս նույն կերպ ենք վարվել՝ համաչափորեն արգելել ենք 12 ամերիկացիների մուտք գործել Ռուսաստանի տարածք», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ