Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը Թուրքիայի վարչապետ Էրդողանին հիշեցրել է այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն են իրագործել:
Կացն Էրդողանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին, որի ժամանակ օսման զինվորականների կողմից 1,5 մլն հայ է սպանվել, հաղորդում է «Arutz Sheva»-ն:
«1915թ.-ին թուրքերը 1,5 մլն հայ են սպանել: Ու նա դեռ մեզ է մեղադրում է ցեղասպանություն գործելու մեջ՝ նրանց, ովքեր պայքարում են իսլամական շարժման նրա ընկերների հետ»,- գրել է նախարարը «Facebook»-ում:
Հիշեցնենք, որ Էրդողանը կտրուկ քննադատության է ենթարկել Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ հայտարարելով, որ պաշտոնավարման ընթացքում չի կարող դրականորեն մտածել Իսրայելի մասին: «Իսրայելն այս պահին ահաբեկչություն եւ ցեղասպանություն է իրականացնում: Իսրայելը երկիր է, որը սպառնում է խաղաղությանը ողջ աշխարհում, քանի որ լավ գիտի ինչպես սպանի երեխաներին»,- ասել է նա: