News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հունգարիայում շան հավատարմությունը խորհրդանշող հուշարձան կհայտնվի: Այն շան պատվին է, որն ապրել է այդ քաղաքում: Վերջերս Բուդապեշտում «Բենի. Հավատարիմ շուն» գրառմամբ հուշարձան է հայտնվել: Հուշարձանը ռելիեֆային բրոնզե սալիկ է շան պատկերով՝ նույն այն հավատարիմ Բենին, որը տասնյակ տարիներ սպասել է իր տիրոջը:

Երկար տարիներ առաջ շան տերը վախճանվել է, իսկ Բենին փողոցում է հայտնվել: Ամեն օր նա եկել է տան մոտ, որտեղ նախկինում ապրել է տիրոջ հետ միասին, ու սպասել նրան: Շանը չէր խանգարում վատ եղանակը. անձրեւին, ցրտին նա միշտ սպասում էր տիրոջը նույն տեղում, հաղորդում է «Միրտեսենը»:

Շրջանի բնակիչները, որոնք ամեն օր տեսնում էին շանը, շատ էին անհանգստանում Բենիի համար: Մի քանի անգամ շանը փորձել են «որդեգրել», սակայն Բենին միշտ փախչում էր եւ ողջ օրը սպասում նախկին տիրոջ տան մոտ: Քաղաքացիներին հաջողվում էր միայն կերակրել շանը, մյուս առաջարկներից շունը կտրականապես հրաժարվում էր: Բենին սատկել է մոտ 14 տարեկանում: Մինչեւ վերջին պահը նա սպասել է տիրոջը: Շան մահից հետո  շրջանի բնակիչները դիմել են տեղի իշխանություններին՝ խնդրելով հուշարձան կանգնեցնել հավատարիմ շան պատվին, եւ անմիջապես համաձայնություն ու նյութական աջակցություն են ստացել:

Այժմ յուրաքանչյուր ցանկացող կարող է տեսնել հուշարձանը, որը գտնվում է Jókai-lakótelep, XVI. ker հասցեում, ծաղիկներ թողնել կամ պարզապես հիշել այն մասին, թե որքան հավատարիմ են մեր փոքր բարեկամները, իսկ նրանց մասին հոգ տանելը միայն մեր ձեռքերում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ