News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նուբարաշենում հունիսի 1-ին 22-ամյա Վանուշ Ալեքսանյանի դանակահարության մեջ մեղադրվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, անձամբ կներկայանա ոստիկանություն, եբ դրա ժամանակը գա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հունիսի 3-ից հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:

«Այս պահին հարցաքննությունների փուլն է, առերեսում չի եղել, հարցաքննվում են գործով անցնող մարդիկ: Ինչ վերաբերվում է Սեդրակին, ապա նրան դեռ որոնում են, սակայն ինքն անձամբ կներկայանա ոստիկանություն, երբ համապատասխան քննչական գործողություններն արվեն»,- ասաց նա:

Նշենք, որ գործով զբաղվում է Հայաստանի ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս սակայն մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ազգականը ոչ մի կապ չունի դանակահարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ