News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը ՔԿՎ վարչության պետի պաշտոնը ստանձնելու առաջարկ չի ստացել, սակայն եթե ստանա, կմտածի՝ ընդունել այն, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

«Չկա նման բան, բացարձակ ոչ մի առաջարկ չկա, իսկ եթե առաջարկ լինի լինի կմտածեմ: Եթե նորմալ առաջարկ լինի, ինչո՞ւ չպիտի համաձայնվեմ, բայց նորից եմ ասում՝ այս պահին ոչ մի առաջարկ չկա»,- ասաց նա:

Ներսիկ Նազարյանի խոսքով՝ ինքն այս պահին զբաղվում է իր առօրյա կյանքով, իր ընտանիքով, թոռնիկներով:

Նշենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը հուլիսի 19-ին գրել էր. «ԱՆ ՔԿՎ վարչության պետ Հայկ Հարությունյանի պաշտոնանկությունից հետո ՔԿՎ վարչության պետի աթոռին հայտնվելու է Ներսիկ Նազարյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ էր ուղարկվել Երեւան քաղաքի ոստիկանապետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ