News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ոմն չինացի գործարարը 500 հազար դոլար է վճարել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի եւ նրա կնոջ՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ ընթրելու համար, հաղորդում է New York Post

Հայտնիների հետ ընթրելու բարեգործական ինտերնետ-աճուրդը կազմակերպել էր Charitybuzz ամերիկյան կազմակերպությունը:

Թերթի տվյալներով՝ հավաքված միջոցները կուղղվեն Քլինթոնների բարեգործական հիմնադրամին, որի հիմնական ուղղություններից են աղքատության եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը, զարգացող երկրներին օգնությունը, ինչպես նաեւ տարերային աղետների հետեւանքների չեզոքացումը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Ընթրիքին կարող են մասնակցել 2 անձ: New York Post-ին հայտնի է դարձել, որ գործարարը ցանկացել է բացի կնոջից, ընթրիքին ներկայանալ երկու երեխաների հետ, ինչին Քլինթոնները պատասխանել են, որ այդ դեպքում ընթրիքը կարժենա 1 մլն ԱՄՆ դոլար: «Ամուսինները որոշել են երեխաներին տանը թողնել», - նշում է թերթը:

Պայմանագրի պայմաններով՝ Քլինթոնների հետ ընթրիքի տեւողությունը 45 րոպեից մինչեւ մեկ ժամ է: Այսպիսով, ԱՄՆ-ի 42-րդ նախագահի եւ նրա կնոջ ընկերակցության մեկ րոպեն արժե 8300 ԱՄՆ դոլար:

Հիլարի Քլինթոնը համարվում է 2013թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածուներից մեկը, սակայն  նախկին պետքարտուղարը պնդում է, որ դեռ չի որոշել՝ կմասնակցի՞ արդյոք Սպիտակ տան համար մղվող պայքարին, թե ոչ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ