News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պերուի ազգային պարկում՝ Ուասկարանում, որը կենտրոնական Պաչակոտո քաղաքից ոչ հեռու է տեղակայված, կարելի է ճանաչողական էքսկուրսիայի մասնակցել՝ «Կլիմայական փոփոխությունների երթուղու»։

Այն թույլ է տալիս այցելել Պաստորուրիի գեղատեսիլ սառցադաշտ, որը հալչում է կլիմայական փոփոխությունների հետեւանքով, Պումապամպայի գեյզերները, Պատակոչա լիճը, «յոթնագույն» ջրամբարները եւ բնական այլ տեսարժան վայրեր։

Զբոսաշրջիկները կարող են տեսնել ժայռապատկերներ եւ հնագույն քարագոյացումներ, որոնք հասանելի են դարձել սառույցների նահանջի արդյունքում, հայտնում է  Buenolatina.ru-ն։ Զբոսաշրջիկներին կպատմեն նաեւ տարածաշրջանի էկոհամակարգի մասին, իսկ ակտիվ հանգստի սիրահարները կարող են ձմեռային մարզաձեւերով զբաղվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ