News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում եկեղեցին վերածվել է մեղքի տան. Այնտեղ պոռնոֆիլմի նկարահանումներ են անցկացվել: Այդ մասին ոստիկանությանը հայտնել է քահանա, ով դեկորացիաներում ճանաչել է իր եկեղեցին:

«Daily Star»-ի տեղեկությունների համաձայն, 5400 մարդ բնակչությամբ Հյորշինգ կոմունայի եկեղեցում պոռնոֆիլմի նկարահանման հրապարակ են հիմնել: Այդ մասին ոստիկանությանը հայտնի է դարձել քահանայի շնորհիվ, ով էլ բաժանմունք էր բերել եկեղեցում տեղի ունեցած այլասերման ապացույցը:

Քահանայի խոսքով՝ ծառայությունից հետո նրան է մոտեցել հավատացյալներից մեկն ու իրեն հանձնել տեսագրությունը, որը մի որոշ ժամանակ առաջ հայտնվել էր համացանցում: Դիտելու ընթացքում հոգեւորականը գիտակցել է, որ իրեն պոռնոֆիլմ են հանձնել, սակայն շարունակել է դիտել, որպեսզի հասկանա, թե ինչ նպատակ է հետապնդում տեսագրությունը տվողը, հաղորդում է «FedPost.ru»-ն:  http://fedpost.ru/lydi/45724-svyashhenniku-podarili-pornofilm-snyatyj-v-ego-cerkvi.html

Շուտով պարզ է դարձել, որ դեկորացիաները ծանոթ են, իսկ մի քանի վայրկյան անց նա զայրացել ու վեր է ցատկել, երբ հասկացել է, որ նկարահանել են իր եկեղեցում: Նա եւս մեկ անգամ է  դիտել, որպեսզի համոզվի:

Այն բանից հետո, երբ իրավապահները եկեղեցու սրահը համեմատել են պոռնոֆիլմի դեկորացիաների հետ, նրանք ստիպված են եղել խոստովանել քահանայի ճշմարտացիությունը եւ անցնել մեղսագործների որոնմանը: Այս պահին ոստիկանները պարզում են, թե ինչպես են դերասանները հայտնվել եկեղեցում: Լրագրողներին հայտնի է դարձել, որ մեղավորներին հայտնաբերելու դեպքում նրանց սպառնում է վեց ամսվա ազատազրկում կամ տուգանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ