News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիան նախաձեռնել է Մաքսային միության անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հարցը, լրագրողներին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկայեւը Թուրքիայի հանրապետության էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի հետ բանակցությունների ավարտից հետո:

Ուլյուկաեւի խոսքով՝ թուրք նախարարը հանդես է եկել Մաքսային միության հետ ավելի սերտ համագործակցության նախաձեռնությամբ. «Մենք քննարկել ենք հնարավոր համագործակցության ձեւերը, այդ թվում նաեւ՝ Մաքսային միության եւ Թուրքիյաի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծումը: Պայմանավորվել ենք համապատասխան աշխատանքային խումբ ստեղծել սեպտեմբերին եւ սկսել ավելի մանրամասն քննարկել այդ հնարավորություններն ու հեռակարները», - ասել է Ուլյուկաեւը՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում G20-ի առեւտրի նախարարների հանդիպման ժամանակ:

Թուրքիան ներկայումս Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու համաձայնություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ