News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիական Բըրբանկ քաղաքի միավորված դպրոցական խորհուրդը չեղարկել է «Կիլիկիա» չարթերային դպրոցի բացման թույլտվությունը, քանի որ դիմորդները պահանջված ժամկետներում դպրոցի համար տարածք չեն ապահովվել եւ չեն ներկայացրել թարմացված նոր բյուջեն: Դպրոցի խորհրդի մի շարք անդամները մատնանշել են Բըրբանկ քաղաքում նման դպրոցի անհրաժեշտության բացակայությունը:

Ինչպես հաղորդում է «Burbank Leader» թերթը, անցյալ ամիս դպրոցի խորհրդի անդամները հաստատել էին դպրոցի բացման ծրագիրը որոշակի պայմանով. դիմորդները հուլիսի 7-ին տեղեկատվություն դպրոցի շենքի առանձնացման եւ վարձակալության մասին տեղեկատվություն կներկայացնեն: Այժմ խորհուրդը չեղարկել է իր նախկին որոշումը 4-0 հարաբերակցությամբ: «Դուք պետք է մեզ այնպիսի առաջարկ ներկայացնեք, որը մեզ ցույց կտա, որ դուք կարող եք հաղթահարել այն, ինչ պատրաստվում եք անել», - ասել է խորհրդի անդամ Լարի Էփլբաումը:

Դիմողները հայտարարել են, որ նրանք անշարժ գույքի հնգամյա վարձակալության պայմանագիր ունեն, որը կախված է խորհրդի հավանությունից: Դիմորդ Ջուլիա Երանոսյանը նիստից  հետո հայտարարել է, որ ցնցված է քվեարկության արդյունքներից, սակայն հավելել է, որ կհասնի դպրոցի բացմանը, քանի որ կածում է, որ հասարակությունը դրա պահանջն ունի:

Նոր դպրոցի բացման գաղափարը պայմանավորված էր նոր ներգաղթյալների մշակութային խզումը հաղթահարելու պահանջմունքով: Ուսուցումը պետք է անցկացվեր անգլերենով, սակայն երեխաները պետք է սովերեին նաեւ հայերեն եւ իսպաներեն: Նիստի ընթացքում դպրոցի խորհրդի անդամ Դեյվ Քեմփը հայտարարել է, որ Բըրբանկում նոր չարտերային դպրոցի բացման անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ գոյություն ունեցող պետական դպրոցներն աշխատում են արդյունավետ կերպով եւ բավարարում են սովորողների պահանջմունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ