News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Odyssey Marine Exploration ընկերությունը,  որը զբաղվում է ծովի հատակին գանձեր որոնելով, դուրս է բերել 13,5 հազ. ոսկյա եւ արծաթյա մետաղադրամներ, բնակտորներ, ոսկե ձուլակտորներ եւ այլ թանկարժեք իրեր՝ Քալիֆորնիայի ափերի մոտ XIX դարի կեսերին խորտակված SS Central America նավից։

Ծովի հատակից հանված գանձերի շարքում կան 1823 եւ 1857 թթ. դրամներ, 20 դոլար արժողությամբ Double Eagle ոսկեդրամներ, ինչպես նաեւ մեծ քանակությամբ Չիլիի արծաթյա պեսոներ, փոխանցում է Informing.ru-ն:

Հիշեցնենք, որ SS Central America շոգենավը 85 մետրանոց եռակայմ նավ է եղել: Այն ակտիվ շահագործվել է Քալիֆորնիայում՝ ոսկու տենդի ժամանակաշրջանում, քանի դեռ 1857 թ. սեպտեմբերի 12-ին չէր հայտնվել փոթորկված ալիքներում եւ խորտակվել Հարավային Կարոլինայի ափերից 160 մղոն հեռվում: SS Central America-ն տեղափոխում էր ոսկու եւ մետաղադրամների մեծ խմբաքանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ