News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը մեջբերում է «The National Interest» ամսագրում հրապարակված Լոնդոնի թագավորական քոլեջի հրավիրյալ գիտաշխատող եւ Հայաստանում ու Վրաստանում Եվրամիության նախկին դեսպան Դենիս Կորբոյի, Ղազախստանում եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ուլիյամ Քորթնիի, Վուդրո Վիլսոնի անվան միջագզային գիտական կենտրոնի գիտաշխատող, Բելառուսում եւ Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան  Քեննեթ Յալովիցիի համատեղ հոդվածը.

Հուլիսի 17-ին Ուկրաինայի արեւելքում մալայզիական քաղաքացիական ինքնաթիռի ողբերգությունը կմեծացնի Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը, որպեսզի վերջինս դադարեցնի աջակցել Ուկրաինայի հարավում զինված աշխարհազորայիններին: Սա, ինչպես նաեւ տարածաշրջանում կառավարման բարելավումը Ուկրաինայում հակամարտության դադարեցման եւ իրավիճակի կայունացման նախադրյալներ են:

Առաջին հերթին, Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի՝ ինքնաթիռի կործանման «ամբողջական, մանրամասն եւ անկախ միջազգային հետաքննություն» անցկացնելու կոչը պետք է կատարվի: Ռուսաստանը պետք է երաշխավորի, որ աշխարհազորայինները կպահպանեն կործանման վայրը եւ միջազգային քննիչների համար անմիջապես հասանելիություն կապահովեն:

Այս ողբերգությունը հիշեցնում է 1983թ. «KAL 007» ինքնաթիռի կործանումը, երբ այն վթարի էր ենթարկվել խորհրդային հեռավոր արեւելքի օդային տարածքում: Խորհրդային միությունը սկզբում ժխտեց պատասխանատվությունը մինչեւ այն ժամանակ, երբ անժխտելի ապացույցները չկոտրեցին այս պնդումը: Այնուհետեւ Խորհրդային միությունը հայտարարեց, որ ինքնաթիռը լրտեսական առաքելություն էր իրականացնում: Միջազգային հանրությունը վրդովվել էր: «KAL» ինքնաթիռի կործանումը մասշտաբային «սառը պատերազմի» եզակի իրադարձություն էր, այն դեպքում, երբ վերջին ողբերգությունը տեղի է ունեցավ տհաճ հակամարտության ֆոնին: Արեւմուտքի արձագանքը պետք է հաշվի առնի այն լայն համատեքստը՝ ինչպես լավագույնս վերջակետ դնել Ուկրաինայի արեւելքում արյունալի հակամարտությանը:

Չորեքշաբթի նախագահ Օբաման հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայման մասին՝ ի պատասխան վերջինիս կողմից անջատողակններին ցուցաբերած օգնության: Ինքնաթիռի ողբերգության լույսի ներքո արեւմուտքը, ամենայն հավանականությամբ, ավելի կուժեղացնի ու կընդլայնի պատժամիջոցները: Արեւմուտքը պետք է ավելին անի Ուկրաինային օգնելու եւ տեղում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար: Ուժերի հավասարակշռության շարժն անհրաժեշտ կլինի բանակցությունների հիման վրա կարգավորմանը հասնելու ճանապարհին, ինչի արդյունքում կվերականգնվի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ վերջ կդրվի արյունալի մարտերին:

Տնտեսական եւ անվտանգության բնագավառներում Ուկրաինային արդյունավետ օգնության ապահովումը  Արեւմուտքից էլ ավելի ռեսուրսներ կպահանջի: Խաղաղությունը էժան չի նստի: Սակայն արեւմտյան օգնությունը երկարաժամկետ օգուտ կբերի միայն այն դեպքում, եթե Ուկրաինան խրախուսի տնտեսության եւ անվտանգության ոլորտներում խիզախ բարեփոխումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ