News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քենթերբերի քաղաքի Քենթ կոմսության թագավորական դատարանում դատում են անչափահասին դաժանաբար սպանության ծրագրման մեջ մեղադրվող բուժաշխատողին: Ընդ որում, սպանությունը պետք է ուղեկցվեր բռնաբարությամբ եւ կանիբալիզմով: Մեղադրյալի աթոռին է հայտնվել 58-ամյա սանիտար եւ բազմազավակ հայր Դեյլ Բոլինջերը, հաղորդում է The Daily Mail-ը:

Քննիչների վարկածով՝ 4 երեխաների հայր Դեյլ Բոլինջերը գնել է մեծ մոտ 1 մետր երկարության բռնակով կացին, որի օգնությամբ նա պատրաստվում էր թռցնել 14-ամյա աղջկա գլուխը: Նրանց հանդիպումը պետք է կայանար կացինը գնելու հաջորդ օրը:

Բոլինջերը տուժածի հետ ծանոթացել է Dark Fetish Network կայքի ֆորումում, որտեղ շփվում են սադոմազոխիստական սեռական խրախճանքներով հետաքրքրվող մարդիկ: Աղջկան ուղղված վերջին հաղորդագրությունների մեկում խելագարը կացնի հետ «սելֆի» է արել. «Այն բավականին մեծ է եւ շատ սուր: Որքա՞ն է քո պարանոցի երկարությունը», - հետաքրքրվել է Բոլինջերը:

Հաջորդ օրը Դեյլը ուղեւորվել է Էշֆորդի երկաթուղային կայարան՝ իր զոհի հետ հանդիպելու: Սակայն աղջկա փոխարեն Բոլինջերին հանդիպել են ոստիկանները: Նրանք տեղեկությունը ստացել էին հետախուզությունների դաշնային բյուրոյից, հաղորդում է NEWSru.com-ը: http://newsru.com/crime/18jul2014/pedocannibplanuk.html

Ձերբակալությունից հետո Դելը հերքել է երեխային վնասելու մտադրությունը: Նրա խոսքով՝ նրա երեւակայությունը միայն կատակ է եղել:

Ձերբաիկալությունից անմիջապես հետո Բոլինջերը պնդել է, որ կացինը գնել է բակի երկու ծառերը կտրելու նպատակով: Սակայն, այնուամենայնիվ, խոստովանել է, որ գործիքը այլ նպատակների համար է ձեռք բերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ