News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոլդավիայի կառավարությունն արտակարգ ժողով կանցկացնի մրգեր եւ բանջարեղեն արտադրողների եւ արտահանողների մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկի Ռուսաստանից արտադրանքի ներկրման ժամանակավոր արգելքով պայմանավորված իրավիճակից ելքի ուղիները:

Ինչպես հաղորդում է «Ուկրինֆորմը», վկայակոչելով երկրի կառավարության մամուլի ծառայությանը, Մոլդավայի վարչապետը պահանջել է մասնագիտական գերատեսչություններից արագ ժամանակում ներկայացնել Ռուսաստանի կողմից մրգերի եւ բանջարեղենի ներկրման արգելքի իրավաբանական կողմերի մանրամասն վերլուծություն: Կառավարության ղեկավարը նաեւ կոչ է արել արագացնել Եվրամիության հետ ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու մասին համաձայնության իրագործման ընթացակարգերը: Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր արգելք էր սահմանել մոլդովական մրգերի եւ բանջարեղենի ներկրման համար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Ուկրաինան, Վրաստանը եւ Մոլդովան ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն են ստորագրել: Այդ կապակցությամբ Մոլդավիան նախազգուշացրել է հնարավորության մասին անցնել առավել արտոնյալ ռեժիմի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ