News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Որոշ սնոտիապաշտ հեքիաթներում ասում են, թե լիալուսինն ազդում է քնի վրա։ Այժմ նոր ուսումնասիրությունն ապացուցում է, որ սա կարող է ճիշտ լինել։ Ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ լիալուսնի օրերին մարդիկ միջինը 20-25 րոպե պակաս են քնում՝ քառորդ լուսնի օրերի համեմատ։

Ուսումնասիրությանը մասնակցած մարդիկ նաեւ հայտնել են, որ իրենք լիալուսնի ժամանակ դժվարությամբ են քնել: Գիտնականներն ասում են, որ հետագա ուսումնասիրություններ են հարկավոր հաստատելու համար, որ կապ կա քնի տեւողության եւ լուսնի փուլերի միջեւ: Սակայն իրենք կարող են բացատրել, թե ինչու է դա ճիշտ, փոխանցում է  Americaru.com-ը:

Առաջին պարզաբանումը՝ մենք կենսաբանական ժամացույց ունենք, որը կարգավորում է մեր օրական ռեժիմը: Երկրորդ բացատրությունը՝ լիալուսնի օրերին ննջարանում լույսի ավելացումը, որը խանգարում է մեր քունը:

Այս ուսումնասիրության արդյունքները համընկնում են «Current Biology»-ի մյուս ուսումնասիրությանը, որում նույնպես հայտնաբերվել էր, որ մարդիկ լիալուսնի ժամանակ 20 րոպե քիչ են քնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ