News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ԱՄՆ-ում հայ մտավորականության հայտնի ներկայացուցիչ, լրագրող Էդմոնդ Ազադյանի հոդվածը, որը հրապարակվել է «The Armenian Mirror-Spectator»-ում:

Խորհրդային կայսրության անկումից երկու տասնամյակ անց գլոբալ քաղաքական վերախմբավորումները շարունակվում են: Մասնակից են փոքր երկրները, ինչպես օրինակ Հայաստանը, որոնք փորձում են որոշել իրենց քաղաքականությունն ու առաջ տանելի իրենց ազգային շահերը՝ ժամանակի մեծ մասը լողալով հոսանքին հակառակ:

Թեեւ ոմանց համար Հայաստանի քննադատությունը հետաքրքիր ժամանակ անցկացնելու եղանակ է, Հայաստանի կառավարությունը տարածաշրջանում իրավիճակի սթափ գնահատականի կարիք ունի, որպեսզի կարողանա իր քաղաքականությունը կողմնորոշել իրական ազգային շահերին համապատասխան: Տեղական լրատվամիջոցները նույնպես չեն համագործակցում այդ միջավայրի հետ, քանի որ ֆինանսավորվում են կամ արեւմտյան գործակալությունների, կամ Ռուսաստանի կողմից՝ գրեթե թող չթողնելով ինքնուրույն մտածելակերպի եւ քաղաքականության ճիշտ վերլուծության համար:

Կովկասը, որտեղ գտնվում է Հայաստանը, գլոբալ քաղաքական վերակառուցումների հիմնական կետ է դարձել: Ռուսաստանին զսպելու ԱՄՆ-ի բացահայտ քաղաքականությունն իր հերթին անդրադառնում է Եվրոպայի եւ հատկապես Կովկասի վրա: ՆԱՏՕ-ի դատարկ խոսքերը, թե իբր մտադիր չէ սպառնալ Ռուսաստանին, արդեն կորցրել են իրենց կշիռը:

Հայաստանն էլ հայտնվել է Ռուսաստանի գերությունում: Անցյալ տարվա սեպտեմբերին Եվրոպական միության հետ բանակցություններից հրաժարվելուց հետո նա թակում է Եվրասիական միության դռները, որտեղ հրամանատարը Ղազախստանի նախագահն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դրդումներով: Ստիպելով Հայաստանին հրաժարվել Եվրոպական միությունից՝ Մոսկվան թույլ է տալիս, որպեսզի նա տանջվի անորոշությունից Եվրասիական միության դարպասների մոտ: Նոր վիրավորանքներ հասցնելով՝ Մոսկվան զինում է Ադրբեջանին վտանգավոր արագությամբ:

Հայաստանն անդառնալիության կետում է: Նա չի կարող թաքնվել ՆԱՏՕ-ում, հաշվի առնելով վրացական նախադեպը, երբ երկրի վրա հարձակվեցին ու պարտության մատնեցին: Նա կարող է միայն ավելի բարձր բողոքել Մոսկվային, որն ունի իր սեփական առաջնայնությունները, որպեսզի Բաքվին պատին սեղմած պահի: Տնտեսական հարաբերություններն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ կարող են հնարավորություն տալ մեղմել իրավիճակը եւ օգտագործել միջավայրն Իրանի հետ քաղաքական հնարքների համար՝ երկիր, որը փորձում է ամեն կերպ իր ծառայությունները մատուցել Հայաստանին՝ ելնելով Ադրբեջանի հետ իր կոնֆլիկտից: Մյուս հնարավորությունները սահմանափակ են, եւ Հայաստանը մնում է քաղաքական թակարդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ