News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի 40-ամյա բնակիչ Բո Ռեթալիքը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել. կամրջից 158 անգամ ցատկել է մեկ օրվա ընթացքում: Նրա նպատակն է եղել ռեկորդ սահմանել. նախորդը սահմանել էին 2014թ.-ին: Այն ժամանակ 151 ցատկ էին կատարել: Ամենը տեղի էր ունենում Ճապոնիայի հյուսիսում գտնվող Գունմա նահանգում: Կամրջի վրա էին հրավիրել Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական ներկայացուցիչը:

Ընդ որում ավստրալացին 24 ժամի կարիք չի ունեցել: Բոլոր ցատկերը նա իրականցրել է 19 ժամվա ընթացքում: Ընդ որում նա ցատկել է 178 անգամ, Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը հաստատել է 158-ը:  Այդ ընթացքում տղամարդը գրեթե չի դադարեցրել ու սնվել է միայն էներգետիկ ըմպելիքներով ու բրդուճներով: Ամնե ցատկի համար նրանից 3 րոպե էր պահանջվում, հաղորդում է «NTD»-ն:

Ռեթալիքն օգտագործել է 8,5 մետր երկարությամբ պարան, այլ ոչ թե 20, ինչպես որ  նախորդ ռեկորդակիրը: Սա կրճատել է վեր բարձրանալու ժամանակը: Սակայն ինչպես պարզվել է, որպեսզի պարանը վերջնականապես կանգ առնի, ավելի շատ ժամանակ է պահանջվում: Սա թռիչքը հաշվելու հիմնական պայմանն էր:

Ռեկորդ սահմանելու հարցում նրան օգնել է «Bungy Japan» ընկերությունը: Ամեն ցատկն արժե 148 դոլար: Ավստրալացուց գումար չեն վերցրել: Հակառակ դեպքում նրանից 26 հազար 340 դոլար կպահանջվեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ