News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փորձագետները պետք է մալայզիական ավիաուղիների օդանավի կործանման վայր լիարժեք մուտք ունենան: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները չափազանց մտահոգ է ողբերգության վայրում ապացույցների հնարավոր ոչնչացման մասին տեղեկությունների առնչությամբ:

Լավրովի եւ Քերրիի հեռախոսազրույցի մասին ռուսական ԱԳՆ-ի տարածած տեղեկատվության մեջ շեշտադրվում է կողմերի համաձայնությունն այն մասին, որ կործանված ինքնաթիռի բոլոր տվյալները, այդ թվում՝ ինքնագիր սարքերը, պետք է հասանելի լինեն միջազգային հետաքննության համար, եւ որ փորձագետները պետք է կործանման վայր մուտք ունենան:

ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրությունում ասվում է, որ Քերրին Ռուսաստանից պահանջել է «անհապաղ եւ հստակ միջոցառումներ ձեռնարկել՝ Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»:

Այդ միջոցառումները, ԱՄՆ պետքարտուղարության կարծիքով, պետք է Ուկրաինայի արեւելքում ռուսամետ ակտիվիստներին կոչ անեն զենքը վայր դնել, ազատել բոլոր պատանդներին եւ խաղաղության շուրջ քաղաքական երկխոսություն սկսել ուկրաինական կառավարության հետ: Անհրաժեշտ է նաեւ դադարեցնել զենքի մատակարարումն ու զինյալների առաքումը Ուկրաինայի արեւելք եւ ապահովել սահման ԵԱՀԿ դիտորդների մուտքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ