News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Զինյալների հարձակման հետեւանքով կործանված Boeing-777 օդանավի 196 ուղեւորի դիակ է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) կայքը:

«Հուլիսի 20-ի ժամը 7:00-ի դրությամբ, հայտնաբերվել է 196 զոհի մարմին: Որոնողական աշխատանքների ղեկավարը սահմանել է 34 քառ. կիլոմետր տարածք: Հետազոտվել է շուրջ 32 քառ. մետրը»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում:

Ուկրաինայի ԱԻՊԾ Խարկովի մարզի գլխավոր վարչությունում աշխատանքներ են տարվում՝ ավիավթարի պատճառների հետաքննությամբ զբաղվող Պետական հանձնաժողովի աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով:

ԱԻՊԾ մամուլի ծառայությունում նշում են, որ որոնողական աշխատանքները դժվարանում են զինյալների ներկայության պատճառով, որոնք խոչընդոտում են գերատեսչության ստորաբաժանումների աշխատանքը:

Որոնողա-փրկարարական աշխատանքներին 380 մարդ է մասնակցում, այդ թվում՝ ջրասույզներ, ինչպես նաեւ 20 միավոր տեխնիկա:

Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերությանը պատկանող Boeing-777 ինքնաթիռը Կիեւի եւ Ռոստովի դադարել է կապ պահպանել հուլիսի 17-ին, ժամը 16:20-ի սահմաններում: Հետագայում այն հայտնաբերել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Գրաբովո Շախտրոյսկի բնակավայրի մոտակայքում այրվելիս: Օդանավում գտնվող բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 298 մարդ, մահացել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ