News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մեղադրել է Ռուսաստանին «Malaysia Airlines» ավիաընկերության օդանավի վթարում:

Վարչապետը, հանդես գալով Բուրսա նահանգում նախընտրական հանրահավաքում, դատապարտել է Արեւմուտքի դիրքորոշումը Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացվող ռմբակոծությունների նկատմամբ: «Մենք առերեսման դուրս եկանք խաչակրաց նոր դաշինքի հետ: Սա շատ սխալ ուղի է: Ես դիմում եմ Արեւմուտքին: Ձեր մոտեցումը սխալ է: Վստահ եմ, որ դա վաղը ձեզ նույնպես խեղդելու է:

Օրինակ, տեսնո՞ւմ եք, թե ինչ տեղի ունեցավ մալազիական ինքնաթիռի հետ Ուկրաինայի օդային տարածքում: Ցավոք, դրան հրթիռով հարվածել են Ռուսաստանի կողմից: Դա ի՞նչ մոտեցում է, ի՞նչ վերաբերմունք: Չէ՞ որ մենք պատրաստվում էին միասին ձգտել խաղաղության, մենք պատրաստվում էին աշխատել հանուն խաղաղության»,- հայտարարել է Էրդողանը, հաղորդում է «MK»-ն:

«Նրանք մեկն են նրանցից, ովքեր ասում են. «Ես ուժեղ եմ. ուզում եմ, հարձակվում եմ, ուզում եմ, հարվածում եմ»: Իսկ մենք ասում ենք՝ ձեր ուժը կարող է կիրառել մինչեւ ինչ-որ պահ: Մի՛ մոռացեք, ձեր թակարդակի տակ ավելի մեծ թակարդ կա: Եվ մի օր դուք ինքներդ այնտեղ կհայտնվեք»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ