News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս գիշեր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ առողջապահության նախարարության «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ ոստիկանության Ավանի բաժանմունք, որ իրենց շենքի բակում տղամարդու դի կա:

Ըստ տեղեկությունների`մահացածը Երեւանի Ներքին Շենգավիթի բնակիչ 38-ամյա Գ. Գրիգորյանն էր, ով հուլիսի 17-ին, որպես խրոնիկ հիվանդ դիմել էր նշված կենտրոն, որպեսզի բուժում ստանա:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Տպել
Ամենաշատ