News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի Միչոական նահանգի իշխանությունները սկսել են մանկական այլ հաստատություններում տեղաբաշխել այն մանկատան սաներին, որտեղ վերջինները, պարզվում է, բռնության են ենթարկվել: Նահանգապետ Սալվադոր Խարան տեղեկացրել է, որ երեխաների շուրջ մեկ երրորդն արդեն տեղափոխվել են այլ մանկատներ:

Ոստիկանությունն ավելի քան 450 երեխայի համար ապաստան դարձած «Մեծ ընտանիքի տուն» է այցելել հուլիսի 8-ին: Դատախազների խոսքով, երեխաներն ապրել են «սարսափելի պայմաններում». շատերը տառապել են քաղցից, նաեւ բռնաբարության եւ ծեծի մասին բողոքներ են եղել:

9 մարդ, այդ թվում՝ մանկատան տնօրենը, ձերբակալված են: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, 79-ամյա Ռոսա դել Կարմեն Վերդուսկոն հերքում է երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ