News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իսրայելի պաշտպանական բանակը, որը շարունակում է հարձակումը Գազայի հատվածում, բուլդոզերների օգնությամբ կործանել է նվազագույնը 10 ստորգետնյա թունել, որոնք, զինվորականների խոսքով, կիրառվում էին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից հրեական տարածք ներթափանցելու համար:

Ինչպես հայտարարել է զինվորական հրամանատարության ներկայացուցիչը, իսրայելական համազգեստներով կերպարանափոխված գրոհայիններին մեկ անգամ արդեն հաջողվել էր ներթափանցել Իսրայել եւ երկու զիինվորի սպանել: ՀԱՄԱՍ խմբավորումը հաստատել է այդ փաստը, հաղորդում է BBC-ն:

ՑԱԽԱԼ-ում ասում են, որ կանխել են Իսրայել ներթափանցման եւս մի քանի փորձ: Մի դեպքում ձերբակալել են գրոհայինների տրանկվիլիզատորներով եւ ձեռնաշղթաներով, որոնք, զինվորականների խոսքով, ծրագրում էին օգտագործել իսրայելցիներին առեւանգելու համար:

Հիշեցնենք, որ Իսրայելը հուլիսի 7-ից Գազայի հատվածում զինված գործողություն է իրականցնում, որի նպատակն է դադարեցնել պաղեստինյան հրթիռային գնդակոծությունները՝ խափանելով իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման եւ գրոհայինների այլ խմբավորումների ղեկավարող անկլավի պոտենցիալը: Հուլիսի 18-ի գիշերն Իսրայելը Գազայի հատված հետեւակային զորքեր եւ զրահատեխնիկա մտցրեց՝ անցնելով «Ամուր ժայռ» գործողության ցամաքային փուլին, որը մինչ այդ 10 օր սահմանափակվում էր օդային եւ ծովային հեռահար հարվածներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ