Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ընթացքում առաջարկել է ֆրանսիական կողմին մասնակցել Ուկրաինայի արեւելքում «Malaysia Airlines» օդանավի վթարի հետաքննությանը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Պորոշենկոյի մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը նաեւ կոչ է արել Ֆրանսիայի նախագահին ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչել ահաբեկչական կազմակերպություններ: Ավելի վաղ նման խնդրանքով նա դիմել էր ՄԱԿ-ին:
Հուլիսի 20-ի վաղ առավոտյան Ուկրաինայի արեւելքում «Boeing 777 Malaysia Airlines»-ի վթարի վայրում գտել էին 196 հոգու: