News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 21-ին դիտարկելու է Ուկրաինայում մալայզիական Boeing 777-ի կործանման հետ կապված բանաձեւի նախագիծը:

Փաստաթղթում, որը դիվանագետների քննարկման է ներկայացրել Ավստրալիան, պնդում է, որ «ինքնաթիռին հարվածել են»: Ավելին, Կանբերրան նախագծում կոչ է անում պատահարի բոլոր պատասխատուներին պատասխանատվության ենթարկել:

«Տարածաշրջանի բոլոր երկրներն ու գործող քաղաքական ուժերը պետք է համագործակցեն միջադեպի միջազգային հետաքննության հարցում, այդ թվում՝ պատահարի վայրի անհապաղ հասանելիությունն ապահովելու գործում»,- բանաձեւից մեջբերում է կատարում Reuters-ը:

Մինչ այդ, ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777-ին հարվածել են հրթիռով, որն արձակել են ռուսամետ ակտիվիստների կողմից վերահսկվող տարածքից: Այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով Արեւելյան Ուկրաինայում անհապաղ զինադադարի կոչ է արել՝ ավիացիոն փորձագետներին ողբերգության վայրում աշխատելու հնարավորություն ընձեռելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ