News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլոր ապացույցները ցույց են տալիս, որ մալազիական օդանավին հարվածել են ռուսամետ ակտիվիստները հրթիռային համակարգի օգնությամբ, որը գտնվել է նրանց տիրապետության տակ հուլիսի 14-ից: Նման հայտարարություն է կատարել Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիվայսը:

Նա նշել է, որ Էստոնիան, բացի հասանելի տեղեկություններից, ունի նաեւ դաշնակիցներին ներկայացրած ապացույցներ, որոնք ապացուցում են օդանավին ռուսամետ ակտիվիստների հարվածելու փաստը, ինչպես նաեւ Ռուսաստանի մասնակցությունը վթարին, հաղորդում է «Postimees»-ը:

Ռիվայսն ընդգծել է, որ ամերիկյան համակարգերը գրանցել են «երկիր-երկինք» հրթիռների արձակում աշխարհազորայինների տարածքներից անմիջապես օդանավի անհետանալուց առաջ:

«Շատ այլ ապացույցներ ցույց են տալիս, որ ինքնաթիռին հարվածել են ուկրաինական բանակի հակառակորդ ուժերը, որոնք վերջին մի քանի օրվա ընթացքում զբաղվում են ապացույցների ոչնչացմամբ»,- նշել է Ռիվայսը:

Էստոնիայի վարչապետի խոսքով՝ ողբերգական իրադարձությունը ցույց է տալիս, թե ինչի կարող է հանգեցնել ռուսամետ ակտիվիստներին ռուսական աջակցությունը:

«Մենք չէինք խոսի 300 զոհերի մասին, եթե Ուկրաինան ներքաշված չլիներ արդեն մի քանի ամիս տեւող կոնֆլիկտում, որը հրահրվել է Ռուսաստանի կողմից, նրա կողմից էլ ստանում է քաղաքական ու նյութական աջակցություն»,- նշել է Ռիվայսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ