News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է ուլիսի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվությունը:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,039,339 դոլար 406.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 99,721,821 ԱՄՆ դոլար 407.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,172,352 EUR 551.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 15,186,074 EUR 554.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 984,250,855 ՌԴ ռուբլի 11.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 246,787,505 ՌԴ ռուբլի 11.90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.1 մլն ԱՄՆ դոլար:

Տպել
Ամենաշատ