News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հազարավոր քրիստոնյաներ փախչում են Իրաքի Մոսուլից: Քաղաքը գրաված սուննի զինյալները նրանցից պահանջել են կամ մահմեդականություն ընդունել, կամ հարկ վճարել, կամ էլ լքել իրենց տները: Վերջնագիրը հնչեցրել են Մոսուլի մզկիթների աշտարակներում տեղադրված բարձրախոսներից:

Խոսքը ջիզեի մասին է. ոչ մահմեդականների համար հարկատեսած, որը գոյություն է դեռեւս Մուհամմեդ մարգարեի եւ առաջին խալիֆայության ժամանակներում: Եթե քրիստոնյաներն ու հրեաները հրաժարվում էին այն վճարել, նրանց սպանում էին: Իրաքի պատրիարքի խոսքով, ծայրահեղականները նաեւ նշում են այն տները, որտեղ քրիստոնյաներ են բնակվում: Euronews-ի փոխանցմամբ, նշաններ են նկարում նաեւ որոշ շիաների տների վրա:

Քրիստոնյաները փախչում են դեպի Իրաքյան Քուրդիստան, Դոհուք ու Էրբիլ քաղաքներ: «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալներից, որոնք գրավված տարածքներում խալիֆայություն են հռչակել, Իրաքյան Քուրդիստանում արդեն ավելի քան 10 հազար քրիստոնյա ընտանիքներ են ապաստան գտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ