News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ երկժամյա մարդասիրական հրադադարը խախտվել է ՀԱՄԱՍ-ի մեղքով:

«Հրադադարի մասին համաձայնությունը խախտվեց ՀԱՄԱՍ-ի մեղքով, որը շարունակեց կրակել մեր զինվորների ուղղությամբ: Մենք ստիպված ենք պատասխանել»,- իսրայելական բանակի հրամանատարության աղբյուրի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ Իսրայելը համաձայնել է տեղական ժամանակով 13:30-ից մինչեւ 15:30-ը մարդասիրական հրադադար հայտարարելու՝ ՀԱՄԱՍ-ի առաջարկին:

Հիշեցնենք, որ Իսրայելն արդեն երրորդ օրն է՝ ցամաքային գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ խմբավորման զինյալներն այդ ընթացքում ուժեղացրել են իսրայելական տարածքների հրթիռակոծությունները: Գազայի բազմաթիվ բնակիչներ խուճապահար լքել են քաղաքը: Հակամարտության մեկնարկից ի վեր Գազայի հատվածում զոհերի ընդհանուր թիվը հասել է շուրջ 400-ի: Իսրայելական կողմից սպանվել է 7 մարդ, այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հազարավոր մարդիկ են փախչում Գազայի հատվածի Էշ-Շուջիա թաղամասից: Կիրակի վաղ առավոտյան շրջանը ենթարկվել է իսրայելական ռազմաօդային ուժերի հարձակումներին: Պաղեստինյան բժիշկները տեղեկացնում են առնվազն 40 զոհի մասին, վիրավորվել է շուրջ 400 մարդ: Հարձակման հետեւանքով զոհվել են նաեւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներից մեկի որդին՝ կնոջ եւ երեխաների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ